Արամ Պետրոսյանը բաց է թողել բոլոր պատանդներին և հանձնվել ոստիկանությանը (լուսանկար)
Ինչպես արդեն հայտնել ենք, սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը բանկ էր գրավել Մոսկվայի կենտրոնում:
Արամ Պետրոսյանը ազատ է արձակել վերջին պատանդին և հանձնվել ոստիկանությանը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր զրուցակցի խոսքին:
Արամ Պետրոսյանը բանակցությունների ընթացքում հերթով բաց է թողել բոլոր պատանդներին և հանձնվել: Բանկում երեք աշխատակից և մեկ հաճախորդ է եղել, երբ Արամ Պետրոսյանը, սքոթչով պատված արկղը վզից կախած, մտելէ բանկը և սպառնացել պայթեցնել բանկը: