Մոսկվայում բանկը գրաված անձը սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանն է (տեսանյութեր և լուսանկարներ)
Գործարար Արամ Պետրոյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ուղղված ՌԴ-ի ղեկավարությանը, Մոսկվայի կենտրոնում Սիթիբանկի բաժինը գրավելուց առաջ: Տեսանյութը հրապարակել է «YouTube»-ում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նա պահանջում է պետական մակարդակով ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել, որը կզբաղվի այդ խնդիրներով: «Այն կանվանենք բիզնեսմենների համար հիվանդանոց»,- պարզաբանել է Պետրոսյանը:
Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 18:45-ին, Պետրոսյանը մտել է բանկի տարածք և սպառնացել պայթեցնել բանկը: Նրա վզից դեղին սքոթչով պատված մի արկղ է եղել: Շենքում այդ պահին բանկի երեք աշխատակից և մեկ հաճախորդ է եղել:
Վերջին տվյալներով՝ պատանդ է վերցվել երկու մարդ: Արամ Պետրոսյանը մյուս երկուսին բաց է թողել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պետրոսյանի հետ բանակցություններ են վարվում: Դեպքի վայրում են ոստիկանները: