Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը սպառնում է պայթեցնել բանկը
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձը սպառնում է պայթեցնել քաղաքի բանկերից մեկի բաժինը: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրին:
Նաև հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են բանկի այդ բաժինը, որտեղ գտնում է հանցագործը:
Մայիսին հրազենով զինված տղամարդը գերի էր վերցրել Մոսկվայի կրեդիտային բանկի աշխատակիցներին: Այնուհետև հանցագործը, ով սպառնում էր ատրճանակով, «ռումբը պայթեցնելու փորձի ժամանակ» սպանվել էր բանակցողի կողմից: