Իրինա Շեյքը երազել է տղա լինելու մասին
Իրինա շեյքը ծնվել և մեծացել է փոքրիկ գյուղու և չի պատկերացրել, որ որևէ մեկն ինչ-որ ժամանակ իրեն հմայիչ կհամարի: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«14 տարեկանում ես պատրաստ էի ձեռքս կտրել, միայն թե տղա դառնայի: Ես այդ ժամանակ ինձ սարսափելի էի համարում և կարծում էի, որ ինձ հետ ոչ ոք չի շփվի»,- ասել է Շեյքը:
Մոդելի կարիերայի սկզբնական շրջանում Շեյքին խանգարել է սեփական անձի նկատմամբ անվստահությունը:
Երբ նա առաջին անգամ Փարիզ է մեկնել, ոչ մի բան չի ունեցել հագնելու և ուտելու:
«Քաստինգների ժամանակ ես շատ էի ամաչում, քանի որ, չէի կարող հագնվել մյուս աղջիկների նման»,-ասել է նա: