Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Կողմերը քննարկել են Սիրիայումմ և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Հեռախոսազրույցը տեղի է ունցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Լավրովն ու Քերրին մասնավորապես քննարկել են Սիրիայում ՌԴ-ի և ԱՄՆ-ի գործողություններն ահաբեկիչների դեմ և մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի հետ կապված:
ՌԴ արտգործնախարարը կոչ է արել Միացյալ Նահանգներին ազդել Կիևի վրա, որպեսզի նրանք Դոնբասի հետ երկխոսություն սկսեն և իրականացնեն Մինսկի համաձայնագիրը;
Նշենք, որ Սերգել Լավովը օգոստոսի 26 -ին Ժնևում Ջոն Քերրիին կհանդիպի: