Էրդողանը մեղադրել է ԵՄ-ին խոստացված 3 միլիարդ եվրոն չվճարելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Եվրամիությունը այդպես էլ չի վճարել Անկարային խոստացված 3 մլրդ եվրոն` միգրանտների հետ կապված պայմանագրի համար: Այս մասին հայտնել է «Reuters»-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը կտրամադրի Թուրքիային ֆինանսական օգնության մի մասը, որը կազմում է 3 մլրդ եվրո, որը նախատեսված է միգրացիոն ճջնաժամին ուղղված ծրագրերի համար` 2016 թվականի մարտի վերջին:
«Bild» թերթի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն նախազգուշացրել էր, որ եթե ԵՄ-ն չտրամադրի Անկարային առանց վիզային ռեժիմը մինչև հոկտեմբեր ամիսը, ապա Թուրքիան կխզի միգրացիոն համաձայնագիրը: