Էրդողանի հայտարարությունը՝ Սիրիայում գործողություններ իրականացնելու վերաբերյալ
Թուրքիայի նախագահը Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիան պատրաստակամ է Սիրիայում համատեղ քայլերով հանդես գալ ինչպես Միջազգային կոալիցիայի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան պատրաստ է համատեղ քայլերով ներկայանալ Միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի հետ հետ»,-Անկարայում հայտարարել է Էրդողանը:
Ռազմական հակամարտությունը Սիրիայում ընթանում է 2011 թվականից սկսած: Կառավարական զորքերը բախվում են զինված մի քանի խմբավորումների: Դրանցից առավել աչքի են ընկնում «ԻՊ»-ը, «Ջեբհատ-ան-Նուսրա»-ն, որոնց գործունեությունն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: