ԶԼՄ-ները հայտնել են Պուտինի՝ Թուրքիա այցելելու ամսաթիվը
Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, օգոստոսի 31-ին ներկա կլինեն Անթալիայում կայանալիք ֆուտբոլի «Ռուսաստանի-Թուրքիա» ընկերական հանդիպմանը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել էին 2015 թվականին ռուսական «Су-24»-ի խփվելուց հետո:
Օգոստոսի 9-ին Էրդողանն ու Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ վարեցին բարելավելու երկկողմանի հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել ընդլայնել Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը: