ՌԴ-ն գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ
Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի նկատմամբ և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնց թվում է նաև գլխավոր շտաբի ղեկավար Վիկտոր Մուժենկոն:
Գործերը հարուցվել են հետաքննության փաստերի հիման վրա` Դոնբասի պատերազմի ժամանակ արգելված միջոցների օգտագործման համար:
«Բավարար ապացույցներ են ձերք բերվել, որ պատերազմի ժամանակ կիրառվել են անօրինական գործողություններ` զինվորական ղեկավարության հրամանով»,- ասվում է հայտարարության մեջ: