Բրյանսկում հայ տղամարդուն նետել են պատուհանից
Օգոստոսի 21-ին՝ 06:00-ին, Բրյանսկի բնակարաններից մեկի պատուհանից երիտասարդ հայ տղամարդու են նետել: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն՝ հղում տալով Բրյանսկի լրատվական գործակալության տարածած հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ երիտասարդ տղամարդուն ծեծի են ենթարկել: Վերջինս հոսպիտալացված է ու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ծանր վիճակում:
Իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները ու փնտրում ականատեսների