Հայտնի են դարձել նորաձևության լավագույն դպրոցները
«Business of Fashion»-ը ներկայացրել է լավագույն նորաձևության դպրոցները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Առաջին նման ցանկը կազմվել էր 2015 թ-ին: Ուսումնական հաստատությունները գնահատվել են բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերի հիման վրա: Առաջին դեպքում առաջատարն է Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջը, իսկ երկրորդում` Արվեստների թագավորական քոլեջը: Երկուսն էլ գտնվում են Մեծ Բրիտանիայում:
2015 թ-ին երկու կատեգորիաներում էլ հաղթողն էր դարձել Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջը:
Ինչ վերաբերում է այս տարվա երկրորդ և երրորդ տեղերին, ապա դրանք զբաղեցրել են համապատասխանաբար Քինգսթոնի համալսարանը (ՄԲ) և Աալտոյի համալսարանը (Ֆինլանդիա):