Թուրքիայում պաշտոնաթող է արվել 586 գնդապետ
Թուրքիայի իշխանությունները որոշել են պաշտոնաթող անել 586 գնդապետի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» անգլիական լրատվական գործակալությանը:
Նման հաղորդագրություն տարածել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Այդ որոշումն ընդունվել է երկրում հեղշրջման փորձից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը «Anadolu» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը մաքրվել են դավաճանների մեծամասնությունից, ովքեր մասնակցել են հեղաշրջման փորձին:
Նախարարը հավելել է, որ պաշտոնաթող եղած զինվորականների, այդ թվում՝ ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերից ու ժանդարմերիայից, առափնյա անվտանգությունից, կազմում է 3725 մարդ: