Վրաստանը մտադիր է արագ պարզել՝ ով է պատվիրել ՀՀ-ՌԴ գազամուղի պայթեցման փորձը
Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտնել է, որ շուտով պարզ կլինի, թե մեղադրյալներից որ մեկից են Հայաստան-Ռուսաստան գազամուղի պայթեցման փորձի գործով բերման ենթարկվածները առաջադրանքներ ստացել: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Երբ պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է անում այն մասին, որ կանխվել է լուրջ վտանգը, ապա, բնականաբար, ես լիովին վստահում եմ դրան: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպիսի կապեր են ունեցել հանցավոր խմբի անդամները, և որտեղից են նրանք, հանրությունը դրա մասին կիրազեկվի մոտ ապագայում»,- լրագրողներին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ՌԴ գազամուղի պայթեցման փորձի գործով բերման ենթարկվածի փաստաբանը հերքում է Ուկրաինայի հետ կապը: