Քենդալ Ջենները «Vogue»-ի արտասովոր ֆոտոշարքում անճանաչելի է
Քենդալ Ջենները հոկտեմբերյան ճապոնական «Vogue»-ի հերոսուհին է դարձել շատ անսովոր կերպարով: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
20-ամյա մոդելը, ով հագել է «Balenciaga» բրենդի հագուստ, ներկայացրել է անսպասելի կերպարների մի ամբողջ շարք:
Նկարահաման ոճաբանը ճապոնական «Vogue»-ի խորհրդատու Աննա Դելլո Ռուսսոն է՝ նորաձևության աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ֆոտոշարքում որպես լուսանկարիչ հրավիրվել է Լուիջի և Յանգա դուետը:
Ջենների կերպարն արտասովոր է ստացվել՝ վառ դիմահարդարում, ձիգ հյուսեր, էքստրեմալ համադրություններ, բազում աքսեսուարներ, փետուրներ, գլխի արտասովոր աքսեսուարներ և խորը հայացք: