Նոր լուսանկար՝ Իրինա Շեյքի ամբողջությամբ մերկ ֆոտոշարքից (18+)
Նախորդ շաբաթվա վերջը հիշվեց, մասնավորապես՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի մերկ լուսանկարներով՝ արված իտալական «GQ» ամսագրի համար:
Այսօր համացանցում է հայտնվել մերկ ֆոտոշարքի ևս մեկ լուսանկար: Ֆոտոշարքի հեղինակը Մարիո Տեստինոն է:
Բացի լուսանկարից, համացանցում է հայտնվել նաև Շեյքի հարցազրույցից մի կտոր, որում նա պատմում է իր մանկության և այն մասին, որ ցանկանում էր տղա լինել, քանի որ իրեն տգեղ էր համարում:
«Ես ծնվել և մեծացել եմ փոքրիկ քաղաքում և երբեմն դժգոհ էի իմ կյանքից: Ես 14 տարեկանում իմ ձախ ձեռքը կտայի, որպեսզի տղա դառնայի: Այն ժամանակ ինձ թվում էր, որ ես սարսափելի տեսք ունեմ և ոչ ոք ինձ չի համարի գեղեցիկ»,- նշել է Շեյքը: