Ադրբեջանը ԵԽԽՎ դիտորդներին հրավիրել է սահմանադրական հանրաքվեին
Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով հրավեր է ուղարկել՝ երկրի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվերին դիտորդներ ուղարկելու համար: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «АПА»-ին:
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը ենթադրում է երկրում փոխնախագահի պաշտոնի ստեղծում և նախագահի պաշտոնավարման երկարաձգում, տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
«Ադրբեջանը ԵԽԽՎ հրավեր է ուղարկել՝ սեպտեմբերի 26-ին հանրաքվեին հետևելու համար: Սեպտեմբերի հինգին ԵԽԽՎ բյուրոն կքննարկի այդ հրավերը հերթական նիստերից մեկի ժամանակ»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Համաձայն փոփոխությունների նախագծի՝ պետության ղեկավարը կարող է հայտնել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունների մասին: Նման դեպքերում, երբ նախագահն անսպասելիորեն կլքի իր պաշտոնը, արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրում՝ ի տարբերություն գործող Սահմադրության կետի, ըստ որի՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամկետը 90 օր է: