Թուրքիայի հատուկ ծառայությունները գտել են «ԻՊ»-ի նոր թիրախների ցանկը. դրանց թվում է Անթալիան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Թուրքիայում մեծ քանակությամբ ահաբեկչություններ են նախատեսել անցկացնել, այդ թվում՝ արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում հայտնի Անթալիա քաղաքում մահապարտներ օգտագործելով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Cumhuriyet» թերթին:
Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտնաբերել են մի շարք ահաբեկչությունների կազմակերպչի՝ Յունուս Դուրմազի համակարգչի փաստաթղթերը: Նշվում է, որ նախատեսվում է մի շարք ահաբեկչություններ կազմակերպել: «ԻՊ»-ի զինյալ Յունուս Դուրմազն իրեն պայթեցրել էր մայիսին ոստիկանական գործողության ժամանակ: Թիրախների ցանկում է նաև Գազիանթեփի տունը, որտեղ հարսանեկան արարողություն էր տեղի ունենում շաբաթ օրը, երբ տեղի կազմակերպվեց ահաբեկչությունը:
Ահաբեկիչների առաջնահերթ թիրախներն են Թուրքիայի հարավ-արևելքում ալավիների գյուղերը, քրդամետ կուսակցությունների նիստերը: Հարվածի տակ են նաև «Rotary International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ակումբները: