ՀՀ-ՌԴ գազամուղի պայթեցման փորձի գործով բերման ենթարկվածի փաստաբանը հերքում է Ուկրաինայի հետ կապը
Ռամազ Չինչալաձեն՝ Հայաստան-Ռուսաստան գազամուղի պայթեցման փորձի գործով բերման ենթարկված քաղաքացիներից մեկի փաստաբանը, հայտնել է, որ իր պաշտպանյալը ոչ մի կապ չունի Ուկրաինայի հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Իմ պաշտպանյալ Լևան Մամպորիան ոչ մի կապ չուներ և չունի Ուկրաինայի և այնտեղ գտնվող մարդկանց հետ»,- հայտնել է Չինչալաձեն լրագրողներին և հավելել, որ ոչ մի հիմք չկա բերման ենթարկվածի նկատմամբ պատժի խիստ միջոց կիրառելու համար:
Փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան «Sputnik» գործակալության հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ «հանցավոր խումբը համակարգվում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշիլիի կողմից:
Վրացական «Хроника+» թերթի գլխավոր խմբագիր Էլիսո Քիլաձեն սոցկայքերից մեկի իր էջում գրել է, որ բերման ենթարկված Լևան Մամպորիան Վրաստանի պաշտպանության նախարարի մտերիմ բարեկամն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաակաշվիլին կասկածվում է Հայաստան-Ռուսաստան գազամուղի պայթեցման փորձի մեջ: