Սաակաշվիլին կասկածվում է Հայաստան-Ռուսաստան գազամուղի պայթեցման փորձի մեջ
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը վստահ է, որ նախկին նախագահը, ինչպես ոչ ոք, հետաքրքրված է երկրում ընտրություններից առաջ իրավիճակի ապակայունացման հարցում, որում, ի դեպ, մասնակցում է նաև նրա կինը:
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին կարող է մասնակից լինել Հայաստան-Ռուսաստան գազամուղի պայթեցման փորձին: Այս մասին «GDS» հեռուստաընկերության եթերում հայտնել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն: Այս մասին գրում է Life.ru-ն:
Նրա խոսքով՝ Սաակաշվիլին իր կուսակցության հետ միասին հետաքրքրված է երկրում հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունացնելու հարցում:
«Դժվար չէ կռահել, որ ընտրություններից առաջ երկրում իրավիճակի ապակայունացումն իրականացնում է Սաակաշվիլին և նրա կուսակցությունը: Ես չեմ կարող ուղղակի մեղադրել նրանց գազամուղի ահաբեկչությունը պատրաստելու հարցում, սակայն նրանց մտքում կարող էր նման դավադրություն ծնվել»,- նշել է Կոբախիձեն: