Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Անկարա
Իրանի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գծով արտաքին գործերի փոխնախարար Ջաբեր Անսարին պաշտոնական այցով Անկարա է ժամանել, որտեղ նախատեսում են քննարկել տարածաշրջանի խնդիրները: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «ISNA»-ին:
Գործակալության տվալներով՝ տեղի կունենան թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ տարածաշրջանային ճգնաժամերի մասին:
Ռուսաստան և Թուրքիա այցելելու իր մտադրության մասին Անսարին հայտնել էր օգոստոսի 15-ին՝ իր ռուս գործընկեր Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպումից հետո:
Գործակալությունը հաղորդում է, որ նաև մոտ ապագայում սպասվում է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի այցը Թուրքիայի մայրաքաղաք: