Ադրբեջանը խնդրել է Թուրքիային աջակցել իրեն` պարզելու Գյուլենի կողմնակիցների հովանավորման աղբյուրները
Ադրբեջանը դիմել է Թուրքիային` խնդրելով աջակցել Ադրբեջանում Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների հովանավորման աղբյուրները պարզելու հետաքննությանը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության և պետական անվտանգության համատեղ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում ձերբակալել են մի խումբ մարդկանց, ովքեր կապ ունեն գյուլենական շարժման հետ: