Թուրքիայում ԱՄՆ-ի պատվիրակությունը քննարկում է Գյուլենի արտահանձման հարցը
ԱՄՆ-ից Թուրքիա ժամանած պատվիրակությունը քննարկել է Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձման հարցը: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Ամերիկայից ժամանած պատվիրակության մեջ մտնում են ԱՄՆ-ի արդարադատության նախարարության երեք աշխատակից և պետքարտուղարության մեկ ներկայացուցիչ:
Սպասվում է, որ երկխոսությունը կերկարաձգվի երկու օրով, որի ընթացքում տեղի կունենա կարծիքների փոխանակում՝ Գյուլենին հանձնելու հետ կապված:
Նշվում է, որ ամերիկյան կողմը շարժվելու է փաստերից ելնելով, որոնք կվկայեն հեղաշրջման մեջ Գյուլենի մասնակցության մասին: