Բրիթնի Սփիրսը արշավ է սկսել`Լուիզիանայում ջրհեղեղներից տուժածներին օգնելու նպատակով
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն արշավ է սկսել` օգնելու Լուիզինայում ջրհեղեղներից տուժածներին: Այս մասին երգչուհին հայտնել է Twitter-ի իր էջում:
Նրա խոսքով` յուրաքանչյուր նվիրաբերում` 10 դոլարի չափով հնարավորություն կտա հաղթել և ստանալ այն զգեստը, որով նա ելույթ է ունենալու «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ, կամ էլ ուղևորություն դեպի Նյու Յորք իր հետ միասին:
Ինչպես նշվում է` երգչուհին Լուիզիանայում պատահածը շատ մոտ է ընդունել սրտին, քանի որ նա այնտեղ է մեծացել: