Թուրքիայի հարավ-արևելքում Սիրիայի կողմից արձակված երկու ռումբ է պայթել
Սիրիայի կողմից բաց թողնված երկու ռումբ պայթել է Գազիանտեպ նահանգի հարավ-արևելքում: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել: Այս մասին հայտնել է NTV-ն:
Նշվում է, որ կրակոցները թուրքական տարածքում իրականացվել է Ջարաբլուս քաղաքից, որտեղ տեղի են ունենում բախումներ Սիրիայի ընդդիմադիրների և «ԻՊ»-ի միջև, որի ուղղությամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը պատասխան կրակ են հասցրել:
Կրակոցների արդյունքում, Թուրքիայի տարածքում ոչ ոք չի վիրավորվել: