Ղրիմն ուժեղացրել է անվտանգությունը` Ուկրաինայի սահմանի հետ
Ղրիմի նախկին վարչապետ Ռուսլան Բալբեկը հայտնել է Ուկրաինայի և Ղրիմի սահմանին թաքնված տեսախցիկների և հավելյալ պահակախմբերի ուժեղացման մասին: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն:
«Միջոցներ են ձեռնարկվել թերակղզու անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: Սահմանի մեր կողմում տեղադրվել են տեսախցիկներ: Բացի այդ, հավելյալ պահակախմբեր են տեղակայվել»,- ասել է Բալբեկը:
Նա մանրամասնել է, որ նման միջոցառումները կապված են անվտանգության երաշխիքի բացակայության հետ: