Թուրքիան մտադիր է ՌԴ-ին փոխհատուցել 5 մլրդ դոլար՝ խոցված «Су-24»-ի համար
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական Ահմեդ Թաքանը մեկնաբանել է Ռուսաստանին փոխհատուցում տալու հարցը: Այս մասին գրում է Trend.az-ը հղում տալով Cumhuriyet թերթին:
Ահմեդ Թաքանը չի բացառել, որ Թուրքիան Ռուսաստանին փոխհատուցում կվճարի՝ 5 միլիարդ դոլարի չափով:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվել էին ռուսական «Су-24»-ի խոցման հետ կապված միջադեպից հետո:
Հունիս ամսին Թուրքիայի նախագահը ցավակցական հեռագիր էր հղել Վլադիմիր Պուտինին: