Ռուսաստանի արտաքին պարտքը հասել է 50 միլիարդ դոլարի
Ռուսաստանի արտաքին պարտքը 2016 թ-ի օգոստոս 1-ի դրությամբ կազմում է 50,87 միլիարդ դոլար: Երեք ամսում երկրի արտաքին պարտքը նվազել է 10 միլիոն դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության տվյալներին:
Ռուսաստանի կողմից տրված պետական երաշխիքներից ստացվում է 11.86 միլիարդ դոլար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչ տարվա վերջ ռուսական ընկերությունները պետք է մարեն ևս 40 միլիարդ արտաքին պարտք: