Ադրբեջանական բանկերը սահմանափակել են դոլարի վաճառքը
Ադրբեջանում դոլարի պահանջարկը վերջին ամիսների ընթացքում 10-նյակ անգամ աճել է: Նման պահանջարկը կպահպանվի նաև վերջին շրջանում: Այս մասին հայտնել է «РИА Новости»-ն:
Այդ ամենի հետ մեկտեղ մի շարք բանկեր դադարեցրել են դոլարի վաճառքի իրականացումը, կամ էլ նվազեցրել են վաճառքի քանակը, իսկ տնտեսագետները չեն բացառում ազգային արժույթի` մանաթի կտրուկ արժեզրկումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքվի խոշորագույն բանկերը անցյալ շաբաթվա ավարտին ամբողջովին դադարեցրել էին արժույթի վաճառքը, կամ էլ սահմանափակել էին այն 500 դոլարի չափով: