Թուրքիայում հարսանիքի ժամանակ կիրառված պայթուցիկը նման է «ԻՊ»-ի կողմից օգտագործվող պայթուցիկներին
Պայթուցիկ սարքը, որը կիրառվել էր Թուրքիայի Գազիանթեպ քաղաքում հարսանիքի ժամանակ, մինչ այդ ևս օգտագործվել է Թուրքիայում 2015 թվականին կատարված այլ ահաբեկչությունների ժամանակ: Այս մասին հայտնել է «Reuters»-ը:
Հայտնի է, որ նմանատիպ սարք արդեն օգտագործվել է նաև Անկարայում` խաղաղ բնակչության ցույցերի ժամանակ, Սուրուչ քաղաքում, որը մոտ է Թուրքիայի և Սիրիայի սահմանին:
Հիշեցնենք, որ մահապարտ-ահաբեկիչը Սուրուչ քաղաքում պայթուցիկ սարք էր պայթեցրել, որի արդյունքում մահացել էր 32 մարդ և ավելի քան 100 մարդ վիրավորվել էր: