Ռուսաստան-Հայաստան գազամուղի պայթեցման փորձի գործով ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի համար
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ահաբեկչություն է կանխել: Բերման են ենթարկվել 7 քաղաքացիներ: Նրանց թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան:
Բերման ենթարկվածները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ:
Ինչպես ճեպազրույցի ընթացքում հայտնել է պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչը, բերման ենթարկվածները նախատեսում էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանն ու Հայաստանը:
Ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով բերման է ենթարկվել Վրաստանի հինգ քաղաքացի՝ Բեկա Բ-ն, Վլադիմիր Ռ-ն, Մինդիա Վ.-ն, Ջաբա Մ-ն, Նուրի Չ-ն: Լևան Մ-ն բերման է ենթարկվել իր պարտավորությունները չարաշահելու համար, իսկ Իրակլի Բ.-ն՝ հանցագործությունների մասին տեղեկությունը թաքցնելու:
Իրենց ծրագրերը իրականացնելու համար հանցավոր խմբի անդամներն ուղևորվել են անտառ պայթուցիկ նյութերը և զենքը վերացնելու համար:
Բերման ենթարկվածներից մեկը հաճախ էր այցելում Ուկրաինա, սակայն Ուկրաինայի կողմից էին ղեկավարվում նրանք, թե ոչ, դեռևս հայտնի չէ: