Ռուսական բանակում «զեղչեր» են
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը իր պորտալում հրապարակել է զենքերի ցանկը, որոնք կվաճառվեն «Армия-2016» ֆորումի ժամանակ՝ բաց աճուրդի ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն:
Փաստաթղթում ներկայացված են զենքերի արտադրության տարեթվերը, տեխնիկական վիճակները և զենքերի տեղակայման վայրը, ինչպես նաև նախնական գինը և աճուրդի քայլը: Բացի այդ, հրապարակվել են նաև աճուրդի կանոնակարգը և մասնակցելու պայմանները:
Ընդհանուր հաշվով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 աճուրդ, որոնց ընթացքում կվաճառվեն 224 միավոր ավտոմեքենա, հատուկ և երկաթուղային տեխնիկա, ինչպես նաև 800 000 միավոր իրեր, որոնք հարմար են տնտեսական կարիքները հոգալու համար (թերմոսներ, վառարաններ և այլն):
Աճուրդները տեղի կունենան սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին և 10-ին: