«Bloomberg»-ը պատմել է Ադրբեջանում արժույթի գնման խնդիրների մասին
Բաքվի խոշորագույն կրեդիտային կազմակերպությունները նախորդ շաբաթվա վերջին մասամբ կամ ամբողջությամբ առանց պատճառի դադարեցրել են արժույթի վաճառքը, կամ սահմանափակել են մեկ մարդու հետ գործարքների իրականացումը մինչև100-500 դոլար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Սա խթանել է դոլարի վաճառքի մեծացմանը սև շուկայում՝ պաշտոնականից նշանակալիորեն բարձր կուրսով:
«Արտասահմանյան արժույթի վաճառքը բանկերն են կառավարում: Մենք չենք կարող խառնվել»,- հայտնել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Ռուֆաթ Աբբասովը:
Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը խորհրդարան էր վերադարձել արժութային գործողությունների սահմանափակման մասին օրենքը: