Ռուսաստանը դադարեցրել է Համադան քաղաքի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ Ռուսաստանը դադարեցրել է Համադան քաղաքի իրանական ավիաբազայի օգտագործումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Tasnim» գործակալության թվիթթերյան գրառմանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ ռազմատիեղերական ուժերը սկսել են օգտագործել Համադանի ավիաբազան «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին ավիահարվածներ հասցնլու համար
Ավելի ուշ, Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ ռազմատիեզերական ուժերին ընդունում են իրենց ավիաբազայում Սիրիայի խնդրանքով: