Թուրքիայի ահաբեկչության հետևանքով մահացել է 22 երեխա
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 22 երեխա՝ մինչև14 տարեկան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Էրդողանի խոսքով՝ մահապարտ-ահաբեկիչը 12-ից 14 տարեկան է եղել: Հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը 51 է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչության մեջ մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որի գործունեությունն արգելված է աշխարհի շատ երկրներում: Այնուամենայնիվ, պաշտոնապես դեռևս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել ահաբեկչության պաստախանատվությունը:
Էրդողանին ցավակցել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: