Թուրքիան ՌԴ-ում նոր դեսպան ունի
Թուրքական իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան ունեն: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իր դիվանագիտական աղբյուրին:
«Այո՛, նոր դեսպան է նշանակվել: Ռուսաստանում նոր դեսպանի թեկնածությունը համաձայնեցվել է»,- նշել է աղբյուրը:
Ներկայիս դեսպան Ումիթ Յարդիմն իր դիվանագիտական առաքելությունը կատարում է 2010 թվականից: Թե ով կլինի նոր դեսպանը, դեռևս չի հաղորդվում:
Անկարան հեղաշրջման փորձից հետո փոխել է մի քանի երկրներում և միջազգային կազմակերպություններում իր դեսպաններին: Այսպես, օրինակ, ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ է դարձել փոխարտգործնախարար Ֆեիդուն Սինուրլիօղլուն:
Հունիսին թուրքական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նոր դեսպան կլինի Հուսեյն Դիրիոզը: