Թուրքիան ԵՄ-ի կազմ չի մտնի մոտակա 10 տարվա ընթացքում
Թուրքիան չի կարողանա Եվրամիության կազմ մտնել 2026 թվականից շուտ, նույնիսկ եթե կատարի Եվրոպական կոիտեի բոլոր պահանջները: Այս մասին գրում է «Известия» թերթը՝ հղում տալով եվրոպական արտաքին քաղաքական շրջաններում իր աղբյուրին:
«Թուրքիան չի մտնի Եվրամիության կազմ մոտակա տասնամյակում, նույնիսկ եթե կատարի Եվրոպական կոմիտեի բոլոր պահանջները: Թուրքիայի՝ Եվրամիության կազմ մտնելուն դեմ են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և առանձին այլ երկրներ՝ միավորման անդամ պետություններ»,- գրում է թերթը:
Իր հերթին Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիր Վլադիմիր Չիժովը հայտնել է, որ մոտ ժամանակներս Եվրամիության կազմ մտնելու շանսեր չունի ոչ մի երկիր: Նրա կարծիքով՝ ԵՄ-ի կազմ մտնելն այնպիսի երկրների համար, ինչպիսին Թուրքիան և Ուկրաինան են, այժմ կդառնար «ուժեղ, իսկ գուցե նաև ծայրահեղ ծանր բեռ եվրոինտեգրացիայի իրենց նավի համար»: