Պեսկովի 18-ամյա դուստրը «գրավել է» Ինստագրամը իր լողազգեստով (տեսանյութ և լուսանկարներ)
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի դուստրը` 18-ամյա Լիզան հանգստանում է ռուսների համար ավանդական դարձած Թուրքիայում: Այստեղ նա իր սիրելիի Յուրի Մեշչերյակի հետ է, ով որոշ ժամանակ առաջ նրան ամուսնության առաջարկություն էր արել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Լիզան երկրպագուների և Ինստագրամի հետևորդների հետ կիսվել է իր հանգստյան լուսանկարներով` չամաչելով ցուցադրել իր կազմվածքը լողազգեստով:
Սակայն բլոգերների ուշադրությունն է գրավել Լիզայի տեսանյութը, որտեղ նա ներկայացել է գայթակղիչ սև լողազգեստով, որն ընգծել է նրա արևայրուքը: