Կանադացի մահացող ռոքերը վերջին համերգային հրաժեշտն է տվել երկրպագուներին
«Tragically Hip» կանադական ռոք խմբի առաջնորդ Գորդ Դաունին, ով հիվանդ է 4-րդ աստիճանի ուղեղի քաղցկեղով, բեմ է դուրս եկել վերջին անգամ, իր հրաժեշտի շրջագայությունների շրջանակներում: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Օնտարիոյի Քինգսթոն քաղաքում եզրափակիչ համերգը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան և եթեր է հեռարձակվել ամբողջ երկրում:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, ով ներկա է եղել համերգին, նշել է, որ 30 տարի «Tragically Hip»-ի երգերի տակ է ապրել ամբողջ երկիրը:
Երբ մայիսին խմբի առաջնորդ Գորդ Դաունին իր հիվանդության մասին հայտարարեց, դա շոկ առաջացրեց կանադացիների մեծամասնության մոտ:
Կանադայի ռադիոհեռարձակման կորպորացիան Դաունիին անվանել է երկրի «ոչ պաշտոնական պոետ»: