Քանյե Ուեսթի նոր խանութներում հերթեր են առաջացել
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի նոր խանութում հերթեր են գոյացել: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երաժիշտը «The Life of Pablo» բրենդի ներքո ժամանակավոր առևտրային կետեր է բացել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Գերմանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Ավստրալիայում: Այս մասին գրում է «Daily Mail»-ը:
Սիդնեյում երգչի խանութում հերթեր են առաջացել: Ներս են թողել միայն 10-ական մարդ, այդ պատճառով էլ հերթը շատ դանդաղ է առաջ գնացել և երկրպագուները ստիպված են եղել սպասել:
Լոնդոնում Ուեսթի երկրպագուները ևս ստիպված են եղել հերթ կանգնել: Ըստ թվիթերյան գրառումների, կարող ենք տեսնել, որ ռեփերի խանութներում հերթեր են գոյացել նաև Սինգապուրում, Ամստերդամում և Նյու Յորքում:
«The Life of Pablo»-ն Ուեսթի վերջին ալբոմի անվանումն է: Նախկինում Ուեսթը ժամանակավոր խանութներ էր բացել նաև իր «Yeezus» և «Watch the Throne» ալբոմների անուններով: