ԵՄ-ը կարող է Թուրքիայի համար չեղարկել վիզային ռեժիմը հոկտեմբերի 1-ից
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել վիզային ռեժիմը հոկտեմբերի մեկից այն դեպքում, եթե Անկարան կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները, այդ թվում` փոխի հակաահաբեկչական օրենսդրությունը: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Դա կարող է մտցվել հոկտեմբերի 1-ից, միայն եթե բոլոր պահանջները կատարվեն, ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը չի կարող օգտագործվել մտավորականներին, գեներալներին, լրագրողներին և գիտնականներին բանտ նստեցնելու համար»,-նշել է նա;
Յունկերը հավելել է, որ եթե թուրքական իշխանությունները չկատարեն Եվրոպական Միության պահանջները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստիպված կլինի «իր երկրի բնակչությանը բացատրել, թե ինչու նրանք չեն կարող ազատ Եվրոպա գնալ»: