Մահապարտ-ահաբեկիչը 12-ից 14 տարեկան է եղել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցեծ պայթյունի ահաբկիչը 12-ից 14 տարեկան է եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Օգոստոսի 20-ին Գազիանթեփ քաղաքում՝ Սիրիայի հետ սահմանին, ահաբեկչություն էր տեղի ունեցել, որը խլել է առնվազն 51 մարդու կյանք:
Պայթուցիկը գործի է դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից հարսանեկան արարողության ժամանակ: Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռևս իր վրա չի վերցրել դեպքի պատասխանատվությունը, չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցածում մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: