Լինդսի Լոհանի՝ Պուտինի հետ հանդիպելու պահանջը հերյուրանք է եղել
«Пусть говорят» («Թող խոսեն») հեռուստանախագծի ներկայացուցիչը հերքել է զանգվածային լրատվամիջոցներում տարածված այն հաղորդագրությունը, թե ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը նկարահանումների դիմաց պաանջել է 500 000 ֆունտ ստերլինգ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում: Այս մասին գրում է «Russia Today»-ը:
«Դա ինչ-որ հորինված բան է, ես առաջին անգամ եմ լսում դրա մասին»,- «RT»-ին հաղորդել է Մարինա Վիկուլինան՝ «Пусть говорят» հաղորդման գլխավոր խմբագիրը:
«TMZ» պորտալը հաղորդել էր, որ հարցազրույցի համար Լինդսի Լոհանը պահանջել է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և լուսանկարվել, ինչպես նաև 500 000 ֆունտ ստերլինգ և լյուքս համար հյուրանոցում: