Թուրքիայում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 50-ի
Թուրքական Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը:
Գործակալությունը, տեղական իշխանություններին վկայակոչելով, հաղորդում է, որ պայթուցիկը պայթել է այն պահին, երբ մարդիկ պարում էին փողոցում՝ նշելով հարսանիքը:
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունը գցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր 30 զոհի մասին: