Լինդսի Լոհանը «Пусть говорят»-ին մասնակցելու համար պահանջել է Պուտինի հետ հանդիպում և 500 000 ֆունտ ստերլինգ
Ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանը պահանջների ցանկ է ներկայացրել ռուսական Առաջին ալիքին հարցազրույց տալու համար: Պահանջների թվում է 500 000 ֆունտ ստերլինգը և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Թերթը հաղորդում է, որ Լոհանին հրավիրել են «Пусть говорят» («Թող խոսեն») ծրագրին, որպեսզի նա պատմի իր և իր նախկին ամուսնու հետ հարաբերությունները խզելու մասին:
Ինչպես հաղորդվում է, հեռուստաընկերությունը Լոհանին հայցում է ուղարկել՝ պահանջներին ծանոթանալու համար: Լոհանը պահանջել է հետևյալը. մասնավոր ինքնաթիռ, անվտանգություն, ռուսական մեկամյա վիզա՝ երկարաձգելու հնարավորությամբ, 500 000 ֆունտ ստերլինգ, ինքնաթիռում դիմահարդարում, մատնահարդարում, «Ritz-Carlton» հյուրանոցում լյուք համար, ինչպես նաև ՌԴ նախագահի հետ հանդիպում՝ նրա հետ լուսանկարվելու հնարավորությամբ:
Թերթը գրում է, որ բանակցությունները շարունակվում են: