Ահաբեկչությունը ցնցում է իր դաժանությամբ և ցինիկությամբ. Պուտինը ցավակցել է Էրդողանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված: Այս մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Հանցագործությունը, որն իրականացվել է հարսանեկան արարողության ժամանակ, ապշեցնում է իր դաժանությամբ և ցինիկությամբ: Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությունը չի ճանաչում ոչ միայն ցիվիլ հանրության օրենքները, այլև մարդկային հոգեբանության հիմնական նորմերը»,-նշվում է Պուտինի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պուտինը հաստատել է թուրք գործընկերների հետ հակաահաբեկչական համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: