Ահաբեկչություն՝ Թուրքիայում. կա 30 զոհ
Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 94 մարդ վիրավոր է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին և իշխանությունների տարածած հայտարարությանը:
Փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեկն ավելի վաղ հայտարարել էր, որ ահաբեկչական գործողությունն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը և հնարավոր է, որ այն իրականացրած լինի Քրդական բանվորական կուսակցությունը կամ «Իսլամական պետութուն» ահաբեկչական խմբավորումը: