Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ահաբեկչության հետ կապված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված, որը խլել է 30 մարդու կյանք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Anadolu գործակալությանը:
«Նրանք, ովքեր կփորձեն սադրել մարդկանց, հարուցել ատելություն, էթնիկական վեճեր, ապա նրանք չեն կարող հաջողության հասնել»,-հայտարարել է Էրդողանը և հավելել, որ կապ չունի դա իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման, թե գյուլենականների կողմից:
Նշվում է, որ դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Ավելի վաղ, տեղեկություն էր տարածվել այն մասին, որ զոհերի թիվը հասնում է 30-ի: