Էդի Մերֆին չի զբաղվում իր 9-րդ դստեր դաստիարակությամբ (լուսանկարներ)
55-ամյա դերասան և բազմազավակ հայր Էդի Մեֆին հիասթափեցրել է իր երկրպագուներին` հայտարարելով, որ չի օգնում իր 36-ամյա քաղաքացիական կնոջը` Փեյջ Բատչերին իրենց երեք ամսական դստերը` Իզիին մեծացնելու գործում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Դերասանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Փեյջը լավ է կատարում իր պարտականությունները և իր օգնությունը չի զգացվում: «Փեյջը դրա կարիքը չունի, նա հիանալի մայր է և հիանալի գլուխ է հանում ամեն ինչից: Ես իհարկե չեմ փոխում երեխայի տակդիրները: Դա ինձ մոտ լավ չի ստացվի, էլ ինչո՞ւ տանջեմ երեխային»,-հայտարարել է նա:
Մերֆին, բացի նորածնից ունի ևս 8 աղջիկ: