Ադրբեջանում Գյուլենի բոլոր կողմնակիցները կբացահայտվեն. Բաքու
Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Անկարայի կողմից Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի բոլոր կողմնակիցները, Ադրբեջանում կբացահայտվեն: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Գյուլենի կազմակերպության բոլոր կողմնակիցները կբացահայտվեն: Ադրբեջանում հետաքննություն է սկսել այդ ուղղությամբ: Հետաքննությունը ցույց կտա, թե ինչ կապեր ունի Գյուլենի շարժումը երկրի ընդդիմադիր կառույցների հետ: Ադրբեջանում դրության ապակայունացման բոլոր փորձերը խստորեն կկանխվեն»,-հայտարարել է Մամեդովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի անվտանգության ծառայությունը ձերբակալել է մի խումբ անձանց, որոնք ենթադրաբար կապ ունեն հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ: