Թուրքիան չի բանակցի քրդերի հետ. Յըլդըրըմ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը բացառել է քուրդ ապստամբների հետ խաղաղության մասին բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Չկա ոչ մի նոր խաղաղ գործընթաց: Մենք չենք պատրաստվում երկխոսության մեջ մտնել ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- հայտնել է Յըլդըրըմն այն բանից հետո, երբ Թուրքիայի արևելքում հինգշաբթի օրը մի քանի պայթյուններ են տեղի ունեցել: Երկու պայթյուն տեղի էր ունեցել Էլյազիգ ու Վան քաղաքներում: Էլյազիգում 5 մարդ էր մահացել, Վանում՝ 3: Ահաբեկչությունների հետևանքով վիրավորվածների թիվն անցել է 290-ը:
Էլյազիգի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Իշխանությունները կարծում են, որ պայթյունները կազմակերպել են հենց նրանք, իսկ նրան հետևոմ կանգնած է Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը:
Քրդական կուսակցության և Թուրքիայի կառավարության միջև խաղաղությունն ընդհատվեց 2015 թվականին: